Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իմունաբանություն

Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու

Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու

Օրգանիզմի  պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի  նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության:

 

Հատկապես դրա անտեսանելի «կատարողները»` իմունային բջիջներն են հանդիպում օրգանիզմ «ներխուժած» հիվանդածին մանրէներին և վիրուսներին, նաև օտարածին նյութերին ու ոչնչնացնում դրանց:  Շնորհիվ այդ բջիջների, մենք առողջանում ենք գրիպից, չենք վարակվում տուբերկուլոզով հիվանդ մարդուց, ուրիշ այլ ինֆեկցիաներից և սնկային հիվանդություններից. հարուցիչները թափանցում են օրգանիզմ և շատ արագ վնասազերծվում: 

 

Իմունիտետի մեկ այլ խնդիրն է հետևել սեփական բջիջներին, որոնք «շարքից դուրս են եկել»` մուտանտներին, ուռուցքային բջիջներին և ժամանակին ոչնչացնել դրանց: Իմունիտետի  այդ գործընթացի շնորհիվ օրգանիզմը դիմադրում է  թունավոր նյութերի ազդեցությանը և ապահովում քաղցկեղից ինքնապաշտպանությունը: Սակայն սխալ կարծիք կա, որ ինչքան բարձր է իմունիտետի ակտիվությունը, այնքան լավ է: Ամենալավը «ոսկե միջինն է»:Իմունային համակարգի լարված աշխատանքի դեպքում, այն կարող է սկսել  հակազդել սեփական բջիջներին, օրինակ այսպես է զարգանում ալերգիան:

 

Հայտնի է, որ օրգանիզմի իմունային պաշտպանությանը մասնակցում են մի քանի համակարգեր. օրգաններն ու հյուսվածքները, որոնք պատասխանատու են իմունիտետի համար: Դա ողնուղեղն է, թիմուսը, փայծաղը, ավշային համակարգը: Դրանք արտադրում են տարբեր տեսակի իմունային բջիջներ` լիմֆոցիտներ, մակրոֆագեր և ֆագոցիտներ: Այս բջիջներն ավիշով և արյունով տարածվում են ամբողջ օրգանիզմում:

 

Որպեսզի օրգանիզմի պաշտպանվածությունը  բերվի «մարտական պատրաստվածության» ինչ-որ ազդանշան է պետք, օրինակ, արյան մեջ թափանցած օտարածին բջիջ` վիրուս կամ մանրէ:

 

Բոլոր բջիջներն իրենց մակերեսին տանում են «ճանաչված» մոլեկուլներին, և իմունային բջիջներն անընդհատ այդպիսի մոլեկուլների ստուգում են անցկացնում` սեփական են արդյոք, դրանք, թե օտար: Եթե օտար են, ապա իմունային համակարգը հավաքում է ուժերը և ոչնչացնում դրանց:

 

Օրգանիզմի իմունիտետը պայմանավորված է  ոչ միայն տարբեր տեսակի պաշտպանական բջիջների ակտվությամբ, այլև հատուկ իմունային սպիտակուցների արտադրմամբ: Յուրաքանչյուր օղակի խափանումը հանգեցնում է նրան, որ իմունիտետն այլևս չի կարողանում  կարգավորել իր խնդիրները, արդյունքում առաջանում է իմունադեֆիցիտ: Դա այն դեպքը չէ,  որ կարելի է միայն ՁԻԱՀ ախտորոշել: Իմունադեֆիցիտը կարող է պայմանավորված  լինել իմունային համակարգի աշխատանքի խանգարումներով, որոնք ծանր հիվանդությունների, թունավորումների, որոշ վիտամինների և միկրոտարրերի անբավարարության հետևանք են:

 

Այսօր մեծ թվով մարդիկ են տառապում իմունիտետի խանգարումներով, և դրանում մեղքի իր բաժինն ունի վատ էկոլոգիան՞՞՞ : Հատկապես իմունիտետն ամենից շատ  ցածր է խոշոր արդյունաբերական քաղաքների բնակիչների մոտ, որտեղ օդն աղտոտված է գործարաններից և ավտոմեքենաներից արտանետված թունավոր նյութերով, և այդ թունավոր նյութերն էլ հեշտությամբ անցնում են հողի ջրի և սննդի  մեջ, որից հետո թափանցելով օրգանիզմ, վնաս են հասցնում իմունային բջիջներին:

 

Սննդակարգ իմունիտետի համար

Վիրուսների դեմ պայքարելու համար, օրգանիզմին լիարժեք սնունդ է անհրաժեշտ: 


Օրաբաժնում հատկապես կարևոր է ներառել բավարար քանակությամբ սպիտակուցներ` մոտ 100 գրամ: Կենդանական սպիտակուցներում պարունակվում են անփոխարինելի ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են իմունային համակարգի լավ աշխատանքի համար: Ոչ մի դեպքում չպետք է հրաժարվել մսից, թռչնամսից և ձկնեղենից:   Կարելի է երբեմն խոզի ճարպ ուտել:  Եվ, իհարկե մի մոռացեք վիտամինների և միկրոտարրերի մասին. դրանք իմունիտետի «բարեկամներն» են` սելեն (պարունակվում է ձկան և ծովամթերքի մեջ), ցինկ (շատ կա ծովամթերքում,  վարսակաձավարի, դդմի սերմերի մեջ), բջջանյութ (դրանք հատիկավորների, բանջարեղենի և մրգերի մեջ են): Բայց իմունային համակարգի գլխավոր դաշնակիցը վիտամին C-ն է: Դրա պարունակությամբ առաջին տեղում կաղամբն է: Չնայած, որ ձմռան ընթացքում կաղամբը կորցնում է վիտամին C-ի 30%-ը, այնուամենայնիվ, այս բանջարեղենի  ընդամենը 100 գրամը բավարարում է այդ վիտամինի օրական պահանջը: Վիտամին C-ն լրիվ պահպանվում է նաև աղ դրած կաղամբի մեջ:

 

Վիտամին C-ի պարունակությամբ երկրորդ տեղում մասուրն է: Չոր պտուղների մեջ վիտամինները պահպանվում են ողջ ձմեռվա ընթացքում: Երրորդ «պատվավոր» տեղում են  լոռամրգին ու չիչխանը: Այս հատապտուղներն իրենց օգտակար հատկությունները չեն կորցնում, եթե դրանք պահեք խորը սառեցված պայմաններում: Միայն հիշեք. վիտամին C-ն  երկրորդային սառեցում «չի սիրում» դրա համար հարկ  է հատապտուղները սառեցնել փոքր չափաբաժիններով:

 

Տղաներն ավելի շատ են տուժում


Տղա երեխաների ծնունդը կարող է  վատ անդրադառնալ նրանց մայրերի առողջության վրա, հաստատել են բրիտանացի գիտնականները: Հատկապես այն երկրներում, որտեղ առողջապահական համակարգն այնքան էլ բարվոք վիճակում չէ:

 

Արական սեռի պտուղը կնոջ  օրգանիզմում բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը և դրանով թուլացնում մոր իմունային համակարգը: Տղաները, սովորաբար, ծնվելիս  մեծ քաշ են ունենում, դրա համար էլ մոր օրգանիզմում առաջացնում են  ավելի շատ ծանրաբեռնվածություն: 

 

Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից, Բանգլադեշի գյուղական վայրերում անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ տղա երեխաների ծնունդը մայրական մահացության ռիսկն ավելացրել է 11%-ով:

 

Քիչ հուզվել, նշանակում է  քիչ հիվանդանալ


Ծնողների անհանգիստ բնավորությունն ազդում է երեխայի իմունիտետի վրա, հաղորդում են բրիտանացի գիտնականները:

 

Մի քանի տարվա ընթացքում նրանք հետևել են 169 ընտանիքների երեխաների առողջությանը և նրանց ծնողների հուզական վիճակին: Պարզվել է, որ հայրերի և մայրերի  անտեղի նյարդայնությունը բացասական կերպով է անդրադարձել երեխաների առողջության վրա` վնասելով իմունային համակարգը: Այդպիսի ընտանիքներում երեխաներն ավելի շատ են հիվանդանում:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10 (548) 17.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ